«Վիտալի Բալասանյանը ռևանշի ձգտող հինգերորդ շարասյան խոսափողն է և չի արտահայտում սեփական կարծիքը». Վարուժան Ավետիսյան
«Բնականաբար, գողն ուրիշին պետք է գող անվանի, սա նորմալ երևույթ է։ Այս դրսևորումների վերաբերյալ մենք պատասխան հնչեցրել ենք»,- այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, որ Արցախին մարզ ասողները չպետք է ոտք դնեն Արցախ, և «Սասնա ծռերը» արևմտյան պրոյեկտ են։
Նրա խոսքով՝ Վիտալի Բալասանյանը չի արտահայտում իր անձնական կարծիքը։
«Նա ռևանշի ձգտող հինգերորդ շարասյան խոսափողն է, որի հիմնական թեզերից մեկը և մեկնակետներից հիմնականը Արցախի, այսպես կոչված, հայեցակարգն է, որը փաթաթված է ժողովրդի վզին»,- հավելեց նա։
Ինչ վերաբերում է Վիտալի Բալասանյանի այն բնորոշմանը, որ ՊՊԾ գրավման ժամանակ Նիկոլ Փաշինյանը գործակցել է զինված խմբի հետ, և այդ ահաբեկչական խմբի պարագլխի հետ նրա հանդիպումը հաստատեց ու փարատեց այդ կասկածները, Վարուժան Ավետիսյանն ասաց, որ հայհոյանքներին և վիրավորանքներին պատասխանելը դրանք բազմապատկելու հատկություն ունեն։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան