ՔԿ-ն՝ Գագիկ Բեգլարյանի՝ Հայաստանը լքելու մասին

Արդեն մի քանի օր է` մամուլում լուրեր են շրջանառվում Կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Հայաստանը լքելու մասին:

Հիշեցնենք, որ նա ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող Հյուսիս-Հարավի գործով՝ որպես վկա, հարցաքննվել էր:

ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում չհերքեց, որ Բեգլարյանը որպես վկա՝ հարցաքննվել է, և նշեց, որ տեղեկություն չունեն Բեգլարյանի՝ ՀՀ-ն լքելու մասին:

Հարցին՝ ինչպե՞ս են մեկնաբանում այն քննադատությունները, որ քրգործով որպես վկա անցնող Բեգլարյանը լքել է Հայաստանը, կամ կարո՞ղ էր արդյոք վկայի կարգավիճակով հարցաքննված մարդուն նախաքննական մարմինն արգելել հատել երկրից հեռանալը, Հարությունյանը պատասխանեց.

«Քննչական կոմիտեն նման լիազորություն չունի: ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ սահմանը հատելու արգելք կարող է դրվել միայն քրեական գործերի շրջանակում կասկածյալի կամ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունեցող մարդուն: Հետևաբար՝ թե Գագիկ Բեգլարյանի, և թե այլ անձի Հայաստանը լքելու հանգամանքը որևէ իրավապահ կառույցի բացթողում չի կարող դիտարկվել»:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս