Դարբ գետի ափամերձ հատվածում անհայտ անձինք ապօրինի հատել են 7 ուռենի
Հոկտեմբերի 4-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Դարբ գետի ափամերձ հատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի հատել են յոթ ուռենի։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայքի ոստիկանները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ ծառերը հատել են Վայոց ձորի մարզի 55, 59 և 38-ամյա երեք բնակիչ։
Տղամարդիկ հրավիրվեցին ոստիկանության Վայքի բաժին ու տվեցին խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով Վայքի ոստիկանները հայտնաբերեցին նաև հատված ծառերը։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։