Բաժիններ՝

«Պորոշենկոյի սխալն այն է, որ նա մտածում է, թե պատրաստ է մեկ այլ Մայդանի առաջնորդ լինել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր նախորդին՝ Պյոտր Պորոշենկոյին, մեղադրել է նոր Մայդան գլխավորելու փորձի մեջ: Այդ մասին, ինչպես հայտնել է «Ստրանա.ua»-ն, պետության ղեկավարը հայտարարել է հոկտեմբերի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:

«Պորոշենկոյի սխալն այն է, որ նա մտածում է, թե պատրաստ է մեկ այլ Մայդանի առաջնորդ լինել»,-ասել է Զելենսկին: Նրա կարծիքով՝ Պորոշենկոն «ֆիզիոլոգիական մակարդակով» մոռանում է, որ ինքն արդեն նախագահ չէ, չի հավատում դրան: Ուկրաինայի նախագահը հայտարարել էոր չի վախենում նոր Մայդանից: «Ես կհեռանամ ցանկացած պահի, եթե հասարակությունը չցանկանա, որ ես նախագահ լինեմ, արյունահեղություն չի լինի: Բայց մարդիկ այդ ժամանակ հաստատ չեն ընտրի պատերազմի դադարեցումն այն մենյուից, որը կա ծախու քաղաքական շուկայում»,-հայտարարել է Զելենսկին: Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Զելենսկին առաջին մեծ մամուլի ասուլիսն է տալիս: Մամուլի ներկայացուցիչների հետ շփումը կտեւի մի քանի ժամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031