Ամերիկացի հաղորդավարուհու որդին քիչ էր մնում խափաներ NBC-ի եթերը
NBC հեռուստաալիքի հաղորդավարուհի Քորթնի Քյուբի որդին քիչ էր մնում խափաներ մոր եթերը: Միջադեպի տեսագրությունը հրապարակել են YouTebe-ում։ Քյուբը պատմում էր Սիրիայի ներկա իրադրության մասին, երբ կադրում հայտնվել է տղան եւ գրկել մորը: Կինը շեղվել է եւ պարզաբանել. «Ներեցեք, այստեղ իմ երեխաներն են»: Պատկերը փոխարինվել է մերձավորարեւելյան տարածաշրջանի քարտեզով: Մի քանի վայրկյան անց Քյուբը կրկին հայտնվել է կադրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: