Յուրի Խաչատուրովը ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելու հրավեր չի ստացել

Օրերս ԶԼՄ-ներից մեկում հրապարակում եղավ այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը կներկայանա ապրիլյան պատերազմի հարցերով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։

168.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հերքեց տեղեկությունը։

«Յուրի Խաչատուրովը որևէ հրավեր, ծանուցում չի ստացել հանձնաժողովի նիստին մասնակցելու։ Եվ այս պահին մենք ոչ մի դիրքորոշում չունենք»,- նշեց նրա փաստաբանը։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031