Բաժիններ՝

Առողջական խնդիրները չեն խանգարի եռանդուն ընտրարշավ անցկացնելուն. Սանդերս

ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ կշարունակի ամբողջ ուժով պայքարել 2020 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու համար, չնայած սրտի տագնապից հետո տարած վիրահատությանը: Համապատասխան հայտարարությամբ քաղաքական գործիչը հոկտեմբերի 9-ին հանդես է եկել NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Հեռուստաընկերությունը նշում է, որ դրանից մեկ օր առաջ Սանդերսը լրագրողների հետ զրուցելիս ասել էր, թե «կփոխի իր կողմից անցկացվող ընտրարշավի բնույթը»՝ կրճատելով ելույթների եւ ընտրողների հետ հանդիպումների թիվը: Ամերիկյան ԶԼՄ-ներից շատերը դրանից այն եզրակացությունն են արել, որ նա մտադիր է թուլացնել պայքարի թափը եւ կրճատել նախընտրական արշավի մասշտաբները:

«Երեկ ես խոսքիս մեջ սխալվեցի: Ես ասացի մի բառ, որը չարժեր ասել, եւ այժմ ԶԼՄ-ները լուն ուղտ են սարքում,-նշել է Սանդերսը:-Մենք կվերադառնանք շատ եռանդուն ընտրարշավի, ես սիրում եմ հանրահավաքներ ու հանդիպումներ անցկացնել քաղաքներում»: «Ես ցանկանում եմ սկսել հանգիստ ռեժիմով եւ ավելացնել, ավելացնել, ավելացնել»,-ասել է նա: «Ես առողջ եմ, եւ մենք ակտիվ ընտրարշավ ենք անցկացնելու ու հաղթելու ենք»,- հավելել է Սանդերսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031