Բաժիններ՝

Թրամփը հաստատել է, որ «Բիթլզ» դահիճների խմբից զինյալները դուրս են բերվել Սիրիայից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել 1, որ ամերիկացի զինվորականները Սիրիայից դուրս են բերել դահիճների խմբից «Իսլամական պետության» երկու զինյալների, որոնք հայտնի են որպես «Բիթլզ»:

«Այն դեպքում, եթե քրդերը կամ Թուրքիան կորցնեն վերահսկողությունը, ԱՄՆ-ը ԻՊ-ի՝ Սիրիայում գլխատումների հետ կապված երկու զինյալների, որոնք հայտնի էին որպես «Բիթլզ», արդեն այդ երկրից դուրս  բերել ԱՄՆ-ի կողմից վերահսկվող անվտանգ վայր: Նրանք վատերից ավելի վատն են»,- գրել է Թրամփը Twitter-ում:

Ավելի վաղ Washington post թերթը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ ամերիկացի զինվորականները Սիրիայում հսկողության տակ են վերցրել մոտավորապես 40 մարդու: Ենթադրվում է, որ նրանք բոլորն էլ «Իսլամական պետության» զինյալներ են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031