Վիտալի Բալասանյանը մարտական ընկերս է, Արմեն Գրիգորյանն էլ չափահաս տղա է, քաղաքական հարցերի համար խելքս չի գնում. Մովսես Հակոբյան. tert.am
Վիտալի Բալասանյանն Արցախի հերոս է, մարտական ընկերս է, բայց քաղաքականությունով է զբաղվում, որը ես չեմ ընդունում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությանը և դրան հաջորդող տարբեր մեկնաբանություններին:
«Ես քաղաքականության հետ գործ չունեմ, զինվորական եմ, իմ գործն եմ անում, քաղաքականությունից անգրագետ եմ, խելքս չի գնում, քաղաքականությունը չեմ կարողանում հասկանալ»,-նշեց նա:
Հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ իր զարմիկը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խուլիգան է անվանում իր մարտական ընկերոջը, Մովսես Հակոբյանն արձագանքեց. «Արմեն Գրիգորյանը չափահաս տղա է, քաղաքական գործիչ, իր հայտարարությունները չեմ մեկնաբանում»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: