ԵՄ-ի հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովում կքննարկվեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 17-18-ի գագաթնաժողովում կքննարկեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բյուջեի հարցերով եվրակոմիսար Գյունտեր Էթինգերը:
«Այդ հարցը հաջորդ շաբաթ կներառվի Եվրախորհրդի օրակարգում»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: