Բաժիններ՝

Այաթոլլա Խամենեին հայտարարել է, որ իսլամն արգելում է միջուկային զենքի ստեղծումը

Իրանը չգնաց միջուկային զենքի ստեղծման ճանապարհով, որովհետեւ իսլամի տեսանկյունից դա արգելված է: Այս կարծիքը հոկտեմբերի 9-ին հայտնել է Իրանի գերագույն ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին:

«Մենք կարող էինք գնալ այդ ճանապարհով, բայց մենք ասացինք, որ, համաձայն իսլամի, դա արգելված է»,-նրա խոսքը մեջբերել է ISNA գործակալությունը: Խամենեին հավելել է, որ «դա վերաբերում է ինչպես ատոմային զենքի արտադրությանը, այնպես էլ պահելուն»:

«Այսօր միջուկային ռումբն սպառնալիք է խաղաղությանն ու մարդկությանը»,- ընդգծել է նա: Սեպտեմբերի 27-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, ուստի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին թույլատրում է հսկողություն իրականացնել իր ատոմային օբյեկտների նկատմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս