Բաժիններ՝

Սպիտակ տունը հրաժարվեց մասնակցել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին

Սպիտակ տունը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին: Այդ մասին ասված է այն նամակում, որը ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդական Փեթ Չիպոլոնեն ուղարկել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Փաստաթուղթը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

Նամակում նշվում է, որ հետաքննությունը, որն իմպիչմենթի ընթացակարգ սկսելու առիթ է դարձել, ոչ մի օրինական հիմք չունի: Չիպոլոնեն հետաքննությունը համարում է անարդարացի ու ոչ անաչառ, ինչպես նաեւ մատնանշում է, որ այն կարող է վնասել գործադիր իշխանության ինստիտուտին եւ իշխանությունների բաժանման սկզբունքին: Մեկնաբանելով նամակը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը իմպիչմենթը որակել է «պարտիզանական գործողություններ», որոնք վիրավորում են ԱՄՆ-ի Սահմանադրությանը:

«Նախագահը ոչ մի վատ բան չի արել, եւ դեմոկրատները դա գիտեն»,- պնդում է Գրիշեմը: Նա գտնում է, որ իմպիչմենթի ընթացակարգի օգնությամբ դեմոկրատները հույս ունեն ազդել ԱՄՆ-ի նախագահի 2020 թվականի ընտրությունների վրա: ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հոկտեմբերի 8-ի երեկոյան տարածված հայտարարության մեջ Թրամփի իմպիչմենթի շրջանակում հետաքննության հարցում համագործակցելուց Սպիտակ տան հրաժարվելը գնահատել է որպես ժողովրդավարությանը դավաճանելը թաքցնելու փորձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս