Ավելի քան 800 մլն մարդ չի կարողանում լիարժեք ապրել, որովհետև հնարավորություն չունեն ակնոց ձեռք բերել
Աշխարհում ավելի քան 2,2 մլրդ մարդ կույր է կամ ապրում է տեսողության խանգարումներով եւ չի ստանում այն օգնությունը, որն անհրաժեշտ է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են՝ կարճատեսությունը, հեռատեսությունը, գլաուկոման եւ կատարակտան:
Այդ մասին ասված է աշխարհում տեսողության հետ կապված իրադրության վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջին զեկույցում:
Զեկույցը հրապարակվել է Տեսողության համաշխարհային օրվա նախաշեմին, որն ամեն տարի նշվում է հոկտեմբերի 10-ին: ԱՀԿ-ի տվյալներով՝ ընդամենն աշխարհում առնվազն 2,2 մլրդ մարդ տեսողության հետ կապված խնդիրներ ունի կամ տառապում է կուրությունից: Ընդսմին այդ դեպքերից ավելի քան 1 միլիարդը պրոֆիլակտիկայի կամ պատշաճ բուժման բացակայության հետեւանք է:
«Այսօր 65 մլն մարդ տառապում է կուրությունից կամ կատարակտայի պատճառով տեսողության խանգարումներից, թեեւ կարելի է նրանց տեսողությունը մեկ օրում վերադարձնել կատարակտայի դեմ վիրահատության օգնությամբ: Ավելի քան 800 մլն մարդ չի կարողանում լիարժեք ապրել, որովհետեւ նրանք հնարավորություն չունեն ձեռք բերել մի զույգ ակնոց: Այդ իրադրությունն անթույլատրելի է»,-հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Ադհան Գեբրեյեսուսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: