«Երեխաներին երեկ այստեղ՝ Հայաստանում մկրտելու հնարավորություն ստանալը ամեն ինչ է մեզ համար». Քիմ Քարդաշյան
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեծ կարևորություն է տալիս նրան, որ քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի հետ կարողացել են երեխաների մկրտել Հայաստանում: Քարդաշյանն այս մասին խոսեց Երևանում անցկացվող ՏՏ համաժողովի շրջանակում:
Քարդաշյանի զրուցակիցը հետաքրքրվեց, թե Հայաստանում հատկապես ՏՏ համաժողովին լինելն ինչ նշանակություն ունի իր համար:
«Ես ավելի հպարտ չէի կարող լինել, ես պետք է իմ երեխաներին բերեի: Իմ քրոջ՝ Քորթնիի հետ Հայաստան գալը և երեխաներին երեկ այստեղ՝ Հայաստանում մկրտելու հնարավորություն ստանալը ամեն ինչ է մեզ համար»,-ասաց Քարդաշյանն ու հավելեց՝ դա միշտ կհիշեն:
Հեռուստաաստղի ուրախությունն իսկապես մեծ է եղել, երբ լսել է, որ ՏՏ համաժողովն անցկացվելու է Հայաստանում:
«Ես հուզված եմ նորից այստեղ գալով: Ինձ համար ամեն ինչ է այստեղ լինելը»,-ասաց Քարդաշյանն ու հավելեց՝ ինքը հպարտ է, որ հսկայական ՏՏ համաժողովն անցկացվում է Հայաստանում:
«Սա հիանալի է մեր երկրի համար, ես այնքան հուզված եմ, որ ամբողջ աշխարհից մարդիկ այդքան ուրախ են՝ մասնակցելու հսկայական ՏՏ համաժողովին, որն անցկացվում է Հայաստանում»,-ասաց Քարդաշյանը: