Բաժիններ՝

150  միլիոն դրամ՝ «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների համար

Երևանի քաղաքապետարանը քաղաքի 2801-ամյակի կապակցությամբ տարբեր միջոցառումներ է կազմակերպել քաղաքի բոլոր համայնքներում։ Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ տեղեկացնելով, որ այդ միջոցառումների համար հատկացվելու է 150 միլիոն դրամ։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն էլ հավելեց, որ միջոցառումների կազմակերպման համար հայտարարված մրցույթին հաղթող է ճանաչվել 8 կազմակերպություն։

Հիշեցնենք, որ 2018 թվականին նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի 2800-ամյակի համար նախապես հատկացված 1 միլիարդ 700 միլիոն դրամը կրճատել էր՝ ծախսերը հասցնելով 300 միլիոն դրամի։

«Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումներն այս տարի տեղի կունենան հոկտեմբերի 19-ին:

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս