Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյա. «Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամը չէ»

ԱՄՆ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ բացասաբար են արձագանքել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվելիք ռազմագործողության թեմային:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

ԱՄՆ-ի  դեմոկրատ սենատոր Քրիս Վան Հոլլենը և հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը քննադատել են Թրամփի` Սիրիայից ԱՄՆ-ի զորքերը դուրսբերման որոշումը:

Թրամփի որոշումը դատապարտել է նաև 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած Հիլարի Քլինթոնը: Նա այդ որոշումը որակել է որպես դավաճանական սարսափելի արարք քրդերի հանդեպ և երդմնակալության ժամանակ տված խոստման դրժում:

Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին ներկայացուցիչ Նիկի Հիլին Twitter-ում կատարած գրառման մեջ նշել է, որ Թուրքիան ԱՄՆ-ի բարեկամը չէ:

«Եթե մենք մեր դաշնակիցներից ակնկալում ենք, որ մեր կողքին լինեն, ուրեմն պիտի մենք միշտ լինենք նրանց կողքին: Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մեր հաջողված պայքարում քրդերը միջոց էին: Մեծ սխալ է թողնել նրանց մահվան վտանգի մեջ»,- գրել է Հիլին:

Տեսանյութեր

Լրահոս