Բաժիններ՝

Եղեգնաձորի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով մոլիբդենով բարձված բեռնատարով հանդերձ բաժին բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին մանրացված չորացված կանեփանման զանգվածներ՝ տարբեր քաշերով։

Զննվեց նաև բեռնատարը, ինչի արդյունքում ևս նմանատիպ զանգվածներ հայտնաբերվեցին՝ դարձյալ տարբեր քաշերով։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դեղնականաչավուն զանգվածները թմրամիջոց են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս