Մոգերինին դատապարտել է ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում
Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողությունները բացասաբար կազդեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջզգային կոալիցիայի ջանքերի վրա: Այդ կարծիքը հայտնել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը հոկտեմբերի 7-ին Սիրիայի հյուսիս-արեւելքի էլ Մալիքիա քաղաքի մերձակայքում գրոհել քրդական կազմավորումների շտաբի վրա, որոնք մտնում են «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» կոալիցիայի մեջ: Այնուհետեւ թուրքական բանակի հրետանին քրդերի դիրքերի վրա կրակ է բացել Սիրիայի Ռաքքայի նահանգի հյուսիսում:
«Ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում կխորացնեն քաղաքացիական բնակչության տառապանքները, կվիժեցնեն գլոբալ կոալիցիայի ընթացիկ աշխատանքը «Դաիշ»-ի դեմ պայքարում եւ էլ ավելի կբարդացնեն երկրում ՄԱԿ-ի ղեկավարությամբ խաղաղության հասնելու քաղաքական գործընթացի հեռանկարները»,- գրել է Մոգերինին Twitter-ի իր էջում: Հոկտեմբերի 7-ին Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը Բրյուսելում կայացած բրիֆինգում հայտարարել է, որ Թուրքիայի նոր ռազմական գործողությունը, որն ԱՄՆ-ի հետ փոխգործակցությամբ քրդերի դեմ պլանավորվել է Սիրիայի հյուսիս-արեւելքում, վիժեցնում է խաղաղ գործընթացն այդ երկրում:
«ԵՄ-ն լիովին պաշտպանում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասելէ նա: Մեկնաբանելով Սիրիայի տարածք մինչեւ 2 մլն սիրիացի փախստականների վերադարձնելու Անկարայի պլանները՝ Կոսյանչիչը հայտարարել է. «ԵՄ-ն գտնում է, որ փախստականների վերադարձը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նախադրյալներ կստեղծվեն մարդկային պայմաններում նրանց անվտանգ վերադարձի համար: Մենք գտնում են, որ Սիրիայում այդ պայմանները դեռեւս ստեղծված չեն», հաղորդել է ՏԱՍՍ-ը: