Պետք է հիասթափեցնեմ մի քանի մոլագարների՝ Ռոբերտ Քոչարյանի մոտ լուրջ խնդիրներ չկան. Վիկտոր Սողոմոնյան. news.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հնարավոր է, վիրահատեն։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Չի բացառվում, որ առաջիկա օրերին նախագահը ոչ բարդ վիրահատության ենթարկվի։ Առանձնապես լուրջ խնդիրներ չկան։ Կարծում եմ՝ վիրահատությունից հաշված օրերի ընթացքում պարոն Քոչարյանի առողջությունը լիովին կվերականգնվի, այնպես որ, պետք է հիասթափեցնեմ այն մի քանի մոլագարներին, որոնք անցած օրերին չէին կարողանում զսպել իրենց ոգեւորությունը այն կապակցությամբ, թե քոչարյանը անառողջ է»,– ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս