Բաժիններ՝

Փոքրիկները հանդիպել են երկօրյա բաժանումից հետո… տեսանյութն ավելի քան 1 մլն դիտում ունի

Փոքրիկ ընկերների անկեղծ հույզերն ու սիրալիր արձագանքը գերել է ցանցը. տեսանյութն ավելի քան 1 մլն դիտում է գրանցել։

Այդ զվարճալի կադրերը նկարահանվել են Նյու Յորքի փողոցներից մեկում՝ փոքրիկներից մեկի հոր կողմից: Ինչպես պատմել է տեսանյութի հեղինակը, այս երկու փոքր տղաները լավ ընկերներ են:

Այնպես է ստացվել, որ նրանք այս հանդիպումից առաջ երկու օր չեն տեսնվել: Կադրերում երեւում է, թե ինչպես են փոքրիկները միմյանց տեսնում հեռվից եւ երջանիկ ծիծաղով վազում ընդառաջ՝ ձեռքերը տարածելով գրկախառնության համար: Հանդիպելով՝ ընկերներն ամուր գրկախառնվում եւ սկսում են խաղալ:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս