Բաժիններ՝

Չեն մերժի, բայց կտա՞ն

Մոտ մեկ ամիս առաջ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իր տեղեկություններով` ՀՀ կառավարությունը Ռուսաստանից 1 մլրդ դոլար վարկային միջոցներ ստանալու վերաբերյալ բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ: Այն ժամանակ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը չհերքեց դա` հայտարարելով, թե կառավարությունը միշտ էլ վարկեր ներգրավելու շուրջ բանակցություններ է վարում: Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ իրականում ՀՀ իշխանությունները փորձում են Ռուսաստանից ստանալ ոչ թե 1, այլ մոտ 2 մլրդ դոլարի վարկ, և այդ հարցի շուրջ ներկայումս բանակցություններ են ընթանում: Երեկ Վարդան Արամյանը մեր թղթակցի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է այդ տեղեկությունը` կրկին հայտարարելով, թե կառավարությունը բյուջեի պակասուրդը լրացնելու համար մշտապես ուղիներ է փնտրում, և կարևորը ոչ թե վարկերի աղբյուրն է, այլ դրանց ցածր տոկոսադրույքները և մարման երկարաժամկետ հնարավորությունը: Նշենք, որ մեր տեղեկություններով` իշխանական վերնախավում որոշակի տարաձայնություններ են առաջացել` կապված Ռուսաստանից նման խոշորածավալ վարկային միջոցներ ներգրավելու հետ: Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ, դրան դեմ է վարչապետ Տիգրան Սարգսյանը, քանի որ, ըստ նրա, այդպիսով Հայաստանի համար ավելի դժվար կլինի հրաժարվել Եվրասիական միությանն անդամակցության պարտադրանքից: Նույն աղբյուրների փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանը կողմ է ռուսական վարկին` հաշվի առնելով, որ առաջիկա նախագահական ընտրություններից առաջ այդ միջոցների ծախսը կարող է որոշակի դրական ազդեցություն ունենալ` հասարակության վերաբերմունքի առումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031