«Արենիի շուկա» կոչվող տարածքից ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով տղամարդ է բերման ենթարկվել
Եղեգնաձորի ոստիկանները, ստացված տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 02.30-ին, Արենի գյուղի «Արենիի շուկա» կոչվող տարածքից, ապօրինի թմրամիջոց պահելու, ձեռք բերելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 49-ամյա մի երևանցու՝ իր վարած «ԿամԱԶ» մեքենայով:
Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի գրպանից հայտնաբերվել են տարատեսակ փաթեթներ՝ կանաչավուն, բուսական ծագում ունեցող չորացված-մանրացված զանգվածով: Մեքենայի զննությամբ վարորդի նստատեղի ձախ հատվածից հայտնաբերվել է ծխախոտի երկու տուփ՝ նույն պարունակությամբ: Եվս երկու փաթեթ վարորդն ինքն է ներկայացրել:
Նա հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է օգոստոսին, Երևանի Խարբերդ թաղամասում գտնվող հայրական տանն աճած կանեփի թփերից՝ անձնական օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: