«Խստորեն դատապարտում եմ «Հայելի» խմբագրության դեմ հարձակումը». Գայանե Աբրահամյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրում է.

«Խստորեն դատապարտում եմ «Հայելի» խմբագրության դեմ հարձակումը, բացարձակ մերժելի է որեւէ լրատվամիջոցի դեմ ճնշման կամ բռնության ցանկացած դրսեւորում, անգամ եթե լրատվամիջոց անվանելը հաճախ դժվար է դաշտում առկա բազմաթիվ մեդիահարթակների դեպքում` նման գործելաոճն ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է։

Բազմաթիվ իրավական ուղիներ են առկա պայքարելու ապատեղեկատվություն, վիրավորանքներ ու զրպարտություն պարունակող նյութեր տարածող հարթակների դեմ։

Ոմն խմբակի հարձակումները քաղհասարակության դեմ չդատապարտելը նաեւ հանգեցրեց նման գործողությունների կրկնության ու որպես պայքարի միջոց հնարավոր տարբերակ դիտարկելուն, սա անընդունելի է եւ պետք է հավասարապես դատապարտելի լինի։

Գաղտնիք չէ, որ խոսքի ազատությունը մեզ համար մեծագույն արժեք է ու նաեւ հեղափոխության կարեւորագույն ձեռքբերումը, որի դեմ ցանկացած ոտնձգություն ոչ միայն իրավական հետեւանք պետք է ունենա, այլ նաեւ հանրային պարսավանքի արժանանա եւ բնում իսկ մերժվի»։

Տեսանյութեր

Լրահոս