«Տեղս ասեմ` եկեք, հենց հիմա ինձ կալանավորեք». Սամվել Ֆարմանյանը՝ իր և Արթուր Դավթյանի հեռախոսազրույցի մասին

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ Արթուր Դավթյանից: Զարմացա: Հետ եմ զանգում աշխարհի ամենաչկոռումպացված, ամենաազնիվ, քաղաքական պատվերներ կատարելուց ամենահեռու ու ամենաանդավաճան մեր գլխավոր դատախազին:

Հարցնում եմ` ի՞նչ կա, ի՞նչ առիթով է: Երկար-բարակ դատախազա-քննչական ակնարկներ ու սպառնալիքներ` նյութեր ենք նախապատրաստում, գործ կհարուցենք, ֆլան-ֆստան:

Ի պատասխան իրականության զգացումը կորցրածներին` վախկոտներին փնտրեք ձեր իսկ շրջապատում: Ինչ ուզում եք, ինչ գիտեք՝ արե՛ք. տեղս ասեմ` եկեք, հենց հիմա ինձ կալանավորեք: Բայց չմոռանաք` Հայաստանը հաղթելու է, իսկ դուք պատասխան եք տալու: Անձամբ»:

Հեռուստատեսության տաղավարից քիչ առաջ դուրս եկա ու մինչ ՀՔԾ հաղորդագրությունը կկարդայի, տեսա, որ բաց թողնված զանգ ունեմ…

Gepostet von Farmanyan Samvel am Samstag, 5. Oktober 2019

Տեսանյութեր

Լրահոս