Բաժիններ՝

«Սուլշերի բախտը չբերեց՝ խաղալ Կլոպի և Գվարդիոլայի դարաշրջանում: Նրան պետք է ժամանակ տալ». Գիգզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Ռայան Գիգզը կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերի աշխատանքի վերաբերյալ կարծիքով:

«Հիմա այս պաշտոնը զբաղեցնելը ծայրահեղ դժվար է: Վերջին հինգ տարիների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆերգյուսոնի, Մոյեսի, վան Գալի և Մոուրինիոյի խաղացողների խառնուրդն է:

Սուլշերը փորձում է վերադառնալ այն «Յունայթեդին», որը սովորական է բոլորիս համար: Նա թիմ է բերում երիտասարդ և խաղի նկատմամբ քաղց ունեցող տղաների՝ Դենիել Ջեյմսին, Աարոն Ուան-Բիսակային, Հարի Մագուայերին:

Սակայն նրա բախտը չբերեց՝ խաղալ Յուրգեն Կլոպի և Պեպ Գվարդիոլայի դարաշրջանում: Կլոպը արդեն չորրորդ տարին է «Լիվերպուլում», նույն ժամանակահատվածում Գվարդիոլան կառուցեց իր «Մանչեսթեր Սիթին»: Պոչետտինոն վեց տարի է անցկացրել «Տոտենհեմի» կազմում:

Սուլշերը նույնպես պետք է ժամանակ ստանա: Անհրաժեշտ է, որ թիմը սկսի խաղալ այն ֆուտբոլը, որը ցանկանում է տեսնել Սուլշերը»,- Գիգզին է մեջբերում Manchester Evening News-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս