Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնեն Աննա Դանիբեկյանին
Դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:00-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։
Նիստի ընթացքում Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը ինքնաբացարկի միջնորդություն կներկայացնի դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նույն օրը՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա հավաք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի: