Կիև-Երևան չվերթով հետախուզվողը Հայաստան է ժամանել
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 4-ին Կիև-Երևան չվերթով Հայաստան է ժամանել Նոյակերտ գյուղի 31-ամյա մի բնակիչ, որը օգոստոսի 30-ից հետախուզվում էր գողության փորձ կատարելու մեղադրանքով:
Հետախուզվողը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: