Բաժիններ՝

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Էմոմալի Ռահմոն,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:

Վստահ եմ, որ պետական գործունեության Ձեր նշանակալի փորձը այսուհետ ևս կծառայի բարեկամ Տաջիկստանի բարգավաճմանը:

Համոզված եմ նաև, որ փոխադարձ աջակցության և վստահության բարի ավանդույթները կշարունակեն նպաստել ներուժի բացահայտմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Էմոմալի Ռահմոն,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս