Մի փոքր արև՝ ցուրտ Փարիզում. Իզաբել Գուլարը՝ զբոսանքի ժամանակ
Ավարտվել է Փարիզի նորաձևության շաբաթը: Բրազիլացի մոդել Իզաբել Գուլարը որոշել է աշնան վերջին տաք օրերը նշել մարգարտածաղիկների փնջով: Իզաբելը գնել է վարդագույն ծաղիկներ, որոնք հիանալի կերպով սազում են իր ջինսե բաճկոնին: Զբոսանքի համար մոդելն ընտրել է ջինսե տաբատ և բաճկոն, Nike սպորտային կոշիկներ և գլխարկ՝ Ruslan Baginskiy բրենդի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը