Հակառակորդի կրակոցից բեկորային վնասվածք ստացած տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում
Նոյեմբերյանի հատվածում ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ինժեներական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական տրակտորի վարորդի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Եղել է բեկորային վիրավորում դիմապակու բեկորն է դիպչել: Այդ բեկորը կհանեն, խնդիր չի լինի: Վիրավորումը ստացվել է հակառակորդի կողմից, որոշակի աշխատանքներ կատարելու ժամանակ»,- ասաց Օհանյանը:
Քաղաքացիական տրակտորի վարորդը վիրավորում է ստացել հոկտեմբերի 2-ին: