Իրանի հետախուզությունը կանխել է մահափորձը ԻՀՊԶ-ի ստորաբաժանման ղեկավարի դեմ
Իրանի հետախուզությունը հայտնել է, որ կանխել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի զորամաս) «Քուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար Քասեմ Սուլեյմանի նկատմամբ նախաատրաստվող մահափորձը: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Ինչպես նշել է ԻՀՊԶ-ի հետախուզության ղեկավար Հոսեյն Թայեբը, «մի խումբ ահաբեկիչներ» 350-500 կիլոգրամ պայթուցիկ նյութի օգնությամբ պլանավորել էին պայթեցնել այն վայրը, որտեղ Աշուրա կրոնական սուգի ժամանակ, որն այս տարի տեղի է ունեցել սեպտեմբերի սկզբին, պետք է հայտնվեր բարձրաստիճան զինվորականը, հայտնել է ՌԻԱ Նովոստին: