Լիլիթ Մակունցն Անդրանիկ Քոչարյանի հետ քննարկել է հարցը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շատ ուրախ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանի կողմից Արփինե Հովհաննիսյանի հասցեին արված վիրավորանքի վերաբերյալ արձագանքը դրսևորվեր անխտիր  բոլոր դեպքերում, այդ թվում` երբ բարձրաստիճան պաշտոնյայի ընտանիքի, անչափահաս երեխայի  հասցեին արվում է անընդունելի մեկնաբանություն։

Մակունցը վստահեցնում է՝ իր համար անձնական դաշտում որևէ մեկնաբանություն անընդունելի է։

«Իսկ ինչ վերաբերում է նրան՝ արդյո՞ք պարոն Քոչարյանը նկատի է ունեցել այն, ինչ ընկալվել է հանրության կողմից, կարծում եմ՝ նա հանգամանալից կպատասխանի»,- ասաց  խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ հարցի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի հետ քննարկում է ունեցել միայն ինքը, իսկ ողջ խմբակցությունը՝ դեռ ոչ, ժամանակ չի եղել։

Տեսանյութեր

Լրահոս