«Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից». Սասուն Միքայելյան. hraparak.am
Ազգային ժողովում լրագրողները մոտեցել են «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանին եւ մեկնաբանություն խնդրել Անդրանիկ Քոչարյանի պահվածքի վերաբերյալ։ Այս մասին գրում է hraparak.am-ը:
Նա լսել է հարցը եւ ասել՝ եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում Արփինե Հովհաննիսյանից։
Նաեւ հավելել է, որ, չնայած դրան, Անդրանիկ Քոչարյանն իր ընկերն է։