Արթուր Վանեցյանը մեղմ ասած, չի բավարարել այն գաղափարները, որը կրում է այսօրվա իշխանությունները. Սիփան Փաշինյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»  օրաթերթի  զրուցակիցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանն է։

– Պարոն Փաշինյան, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ շուտով հզոր ընդդիմադիր ուժ է ձեւավորվելու Հայաստանում, որի առաջնորդը կարող է լինել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Արդյոք նման ընդդիմության լինելու հարցը անհանգստացնո՞ւմ է ներկայիս իշխանություններին, քանի որ, նույն տեղեկությունների համաձայն, իշխանությունները մտահոգված են այդ հանգամանքով։

– Արթուր Վանեցյանը հեղափոխությունից առաջ եղել է ԱԱԾ աշխատակից, հեղափոխությունից հետո Արթուր Վանեցյանը դարձել է ԱԱԾ տնօրեն…

– Ձեր իշխանությունն է Ա. Վանեցյանին ԱԱԾ տնօրեն նշանակել ու շատ հիացական խոսքերով ներկայացրել նրա գործունեությունը…

– Այո, բայց ինչ-որ ժամանակ հետո Արթուր Վանեցյանը հեռացվել է աշխատանքից, ու այս տրամաբանության մեջ մարդիկ հարցադրումներ են անում, ոչ թե այն մասին, թե ինչու ազատվեց աշխատանքից Արթուր Վանեցյանը՝ սպասելով պատասխանին, թե արդյոք նա ինչ-որ բան ճիշտ չէր արել, կամ ազատումը սուբյեկտիվ է եղել, այլ բոլորը հարցնում են, թե որ մեկի հետ ինչ կապ ուներ, որ դուրս է եկել։ Եկեք մի բան ֆիքսենք. ուժեղ ընդդիմությունը ուժեղ է ժողովրդով… Ներողություն եմ խնդրում, բայց ես այսօր չեմ տեսնում… Ոչ մեկը քրեաօլիգարխիկ որեւիցե ներկայացուցչի հետ չի կարող ընդդիմություն ձեւավորել։

Ես չեմ խոսում կոնկրետ դեպքի մասին, ես խոսում եմ առհասարակ. ՀՀ-ում օլիգարխներ չկան, իսկ այն մարդիկ, ովքեր իրենց համարում են կամ չեն կարողանում դուրս գալ այն կարգավիճակից, ինչ ունեցել են նախկինում, մենք իրենց կհանենք այդ կարգավիճակից շատ հանգիստ ու շատ ինքնավստահ ու հաստատուն քայլերով։

Չքննարկելով Արթուր Վանեցյանի մարդկային որակները, դիտարկելով որպես ԱԱԾ նախկին տնօրեն՝ պետք է ասեմ՝ մեղմ ասած, չի բավարարել այն գաղափարները, որը կրում է այսօրվա իշխանությունները։ Մենք ասել ու ասելու ենք, որ բոլոր կոռուպցիոներները դատվելու են, բոլորը վերադարձնելու են իրենց գողացածը, եւ չի լինելու որեւէ մեկը, որ իրենց հովանավորյալ լինի կամ փորձի իշխանության քթի տակ խաղեր տալ։ Բոլոր նրանք, ովքեր խաղեր կտան, կգնան։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս