Ռոբերտ Քոչարյանի գործով խորհրդատվական կարծիք ստանալու ՍԴ դիմումը ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ։ Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը: