Բաժիններ՝

ԱՄՆ-ում յոթ մարդ է զոհվել Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ռմբակոծիչի վթարի հետևանքով

ԱՄՆ-ում յոթ մարդ է զոհվել այն բանից հետո, երբ Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչն ընկել է Քոնեկտիկուտի «Բրեդլի» միջազգային օդանավակայանում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

Իշխանությունների տվյալներով՝ օդանավում եղել է 13 մարդ՝ տասը ուղեւոր եւ անձնակազմի երեք անդամ: Վեց մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից երեքը ծանր վերքեր են ստացել: Գետնի վրա տուժել է եւս մեկ մարդ: Ինքնաթիռն արդեն մի քանի րոպե օդում է եղել, երբ օդաչուները հայտնել են անսարքության մասին եւ թույլտվություն խնդրել՝ վերադառնալ օդանավակայան: Վայրէջքի ժամանակ այն կորցրել է կառավարումը եւ բախվել անգարին: Երկրորդ աշխարհամարտի ժամանակների B-17 ռմբակոծիչը կարճ թռիչքներ էր կատարում պատմության եւ ավիացիայի սիրահարների համար:

Տրանսպորտի անվտանգության հարցերով զբաղվող ազգային խորհուրդը խումբ է ուղարկել ավիաաղետի պատճառները հետաքննելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս