Բաժիններ՝

«Ուղղակի չեմ պատկերացնում, որ հետհեղափոխական Հայաստանում պետք է նման կնատյացները, նման մեթոդներով գործեն՝ հանրային կանանց լռեցնելու համար». Զարուհի Հովհաննիսյան

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մի տղամարդ, որի անունը Անդրանիկ Քոչարյան է, իրեն թույլ է տալիս անարգել կնոջը՝ Արփինե Հովհաննիսյանին, ծնողների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելով: Այս մարդը, որն իրեն արդարության առաջամարտիկ ու անվտանգության հարցերով խորագետ է համարում, ավելին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է, «Իմ քայլը» խմբակցության անդամ, այնքան զուրկ է տարրական իրավագիտակցությունից, որ կնոջը փորձում է նվաստացնել ու դրանով ինքն իրեն է իջեցնում, իր ստացած մանդատն ու իր գլխավորած հանձնաժողովի կշիռը ևս: Երկրի անվտանգությունը սկսվում է նրանից, թե որքանով պաշտպանված է այդ երկրում մարդը, նրա արժանապատվությունը: Հիմա ի՞նչ անվտանգության մասին ենք խոսելու, եթե ձեր մտածելակերպն ու գործելակերպը աղերսներ չունի իրավական մշակույթի հետ: Ես ուղղակի չեմ պատկերացնում, որ հետհեղափոխական Հայաստանում պետք է նման կնատյացները, նման մեթոդներով գործեն՝ հանրային կանանց լռեցնելու համար, սա անթույլատրելի է ու անընդունելի:»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031