Չավուշօղլու. «Ես Մակրոնի ասածները նմանեցնում եմ աղաղակող աքաղաղի հետ, որի ոտքերը թաղված են կեղտի մեջ»

Թուրքիայի արտգործնախարարը բավականին ցավագին է ընդունել Թուրքիայում մամուլի անազատության և մարդու իրավունքների խախտման մասին Ֆրանսիայի նախագահի քննադատությունները: Մակրոնը նաև քննադատել է Թուրքիայի վարած քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ։ Ըստ նրա՝ Թուրքիան փախստականների գործոնը շահարկում է և փորձում Եվրոպայի վրա ճնշում գործադրել։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Այդ ամենին ի պատասխան՝ Չավուշօղլուն ասել է. «Ըստ իս՝ Ֆրանսիան վերջին երկիրն է, ով կարող է քննադատել Թուրքիային»: Նա հիշեցրել է Ֆրանսիայում մեծ աղմուկ հանած Մակրոնի նախկին խորհրդական Ալեքսանդր Բենալայի սկանդալային գործը, ինչպես նաև պաշտոնական Փարիզի կողմից Պարսից ծոցի երկրներին զենքի վաճառքը:

«Թուրքիան, լինելով Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի հիմնադիր անդամ, շարունակում է լավ հարաբերություններ ունենալ այդ կառույցի հետ և այդ հարաբերություններն ավելի զարգացնելու համար ջանքեր է գործադրում։ Ֆրանսիայի խոչընդոտման հետևանքով լրագրողները ներկա չգտնվեցին Եվրախորհրդի 70-րդ տարեդարձին։ Բա ո՞րտեղ է մամուլի ազատությունը։ Մյուս կողմից էլ գիտենք, որ Մակրոնը փակեց Ելիսեյան պալատի մամուլի բաժինը։ Դրա փոխարեն նա նախընտրեց հյուրընկալել  Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Քուրդիստանի բանվորական կուսակցության»  (PKK) ահաբեկիչներին»։

Չավուշօղլուն , շարունակելով քննադատել Մակրոնին, եզրափակել է. «Ես այսօրվա Մակրոնի ասածները նմանեցնում եմ աղաղակող աքաղաղի հետ, որի ոտքերը թաղված են կեղտի մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031