ԱՄՆ-ը Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել
Միացյալ Նահանգները հոկտեմբերի 2-ին Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր փորձնական արձակում է իրականացրել, որն ունակ է կրել անհատական նշանառության մի քանի միջուկային մարտագլխիկ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Գլոբալ հարվածի հրամանատարությունը:
Հրթիռն ԱՄՆ-ի խաղաղօվիանոսյան ժամանակով 01:13-ին արձակվել է Կատիֆոռնիայի նահանգի Վանդենբերգ ավիաբազայի հորանային արձակման կայանքից: Հրթիռի գլխամասը, անցնելով 6,76 հազար կիլոմետր, տրված թիրախը խոցել է Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում:
Սա Minuteman III միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արդեն չորրորդ փորձարկումն է ընթացիկ տարում: Դրա հեռահարությունը 12 հազար կիլոմետր է: Այն հորանային բազավորման միակ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն է ԱՄՆ-ի ռազմավարական միջուկային ուժերի կազմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: