Բաժիններ՝

Ավելի քան 200 մարդ է խոլերայով հիվանդացել Սուդանում

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է Սուդանում խոլերայի շարունակվող տարածումից: Ինչպես Ժնեւում կայացած բրիֆինգում հայտնել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը, սետեմբերի 8-ից, երբ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին այդ հիվանդության բռնկման մասին, Երկնագույն Նեղոսի եւ Սեննարի նահանգներում խոլերայով հիվանդացել է 215 մարդ: Հայտնի է ութ մահացածի մասին։

«ԱՀԿ-ն առաղջապահության դաշնային նախարարության, ՄԱԿ-ի գործակալությունների եւ սուդանցի գործընկերների հետ համատեղ տեղերում աշխատում է հակազդել խոլերային եւ նախապատրաստվել խոլերայի հնարավոր դեպքերին եւս վեց նահանգում, որոնք դիտարկվում են որպես ռիսկի ենթակա»,- նշել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը: Նա հիշեցրել է, որ խոլերայի եւ սուր դիարեայի դեպքեր Սուդանում եղել են նաեւ նախկինում. 2016 թվականի օգոստոսից մինչեւ 2018 թվականի մարտն ավելի քան 36 հազար նման դեպք էր գրանցվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս