Քննարկվել Է Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստի ամենակարեւոր իրադարձությունը Սինգապուրի եւ ԵԱՏՄ անդամների ստորագրած ազատ առեւտրի համաձայնագիրն էր, որով մաքսատուրքի մուտքի իրավունք սահմանվեց ԵՏՄ պետությունների ապրանքը սինգապուրյան շուկա մտնելու համար։

Ուշագրավ էր նաեւ Իրանի նախագահի մասնակցությունը եւ ԱՄՆ-ի 2 «ոխերիմ բարեկամների»՝ Հասան Ռոհանիի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Քննարկվեց նաեւ ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին փոխարինելու հարցը, ում ժամկետը փետրվարին է լրանում, եւ հիմա Բելառուսի հերթն է, սակայն Լուկաշենկոն ասաց, որ դեռ չեն որոշել ում առաջադրել, ուստի խնդրեց hետաձգել հարցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031