Բաժիններ՝

Ղազախստանի նախագահը Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով: Այս մասին հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի «Ֆեյսբուք»-ի էջից:

Բարեկամության շքանշանը Ղազախստանի Հանրապետության պետական պարգև է: Այդ շքանշանով պարգևատրվում են հասարակության մեջ փոխադարձ համաձայնության պահպանման, խաղաղության, ժողովուրդների միջև բարեկամության և համագործակցության ամրապնդման գործում ներդրում ունեցած քաղաքացիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս