Մահացել է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը
Ժամեր առաջ կյանքից հեռացավ կանադահայ անվանի քանդակագործ, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, մտավորական Արտո Չաքմաքչյանը:
«Արտո Չաքմաքչյանը ձեւավորել է իմ՝ «Կոմիտաս. Տասը Հայտնություն» ալբոմը՝ թողնելով գրություն, որն ինձ համար ամենակարեւոր ցուցիչն ու գնահատականն է: Կոմիտասն իր ստեղծագործության գլխավոր թեման է եղել…»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Արծրունին՝ հայտնելով քանդակագործի մահվան բոթը:
Քանդակագործը ծնվել է 1933 թ., Կահիրեում (Եգիպտոս), քանդակագործությամբ սկսել է զբաղվել տասներկու տարեկանից: