Անտարկտիդայից 315 մլրդ տոննա քաշով այսբերգ է պոկվել
Անտարկտիդայի արեւելյան մասում Էյմերի սառցադաշտից պոկվել է վերջին 50 տարվա ընթացքում ամենախոշոր այսբերգը, տեղեկացնում է BBC-ին: Իր մակերեսով, որը կազմում է 1,6 հազար քառակուսի կիլոմետր, D28 այսբերգը միայն փոքր-ինչ է զիջում Սքայ շոտլանդական կղզուն:
Մոտավորապես 210 մետր հաստությամբ այս այսբերգի նկատմամբ այժմ խիստ հսկողություն է լինելու, որովհետեւ այդ վիթխարի սառցակույտը կարող է սպառնալիք դառնալ օվկիանոսային նավերի համար: Վերջին անգամ Էյմերի սառցադաշտից խոշոր այսբերգ է պոկվել 1960-ական թվականների սկզբին:
Այն էլ ավելի վիթխարի էր՝ 9 հազար քառակուսի կմ մակերեսով: Ինչպես ընդգծել է ԱՄՆ-ի Սկրիպսի գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր Հելեն Ֆրիքերը, սառցադաշտից պոկված այսբերգի հայտնվելը ոչ մի կերպ կապված չէ գլոբալ տաքացման հետ: