Թբիլիսիում վստահ են, որ Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի ավելացումը կնպաստի տնտեսության աճին
Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի չեղարկումը եւ ռուս զբոսաշրջիկների թվաքանակի ավելացումը կնպաստեն վրացական տնտեսության ամրապնդմանն ու աճին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ կառավարության նիստից հետո կայացած բրիֆինգում:
«Եթե թռիչքները վերականգնվեն մոտ ապագայում, դա միանշանակ դրական ազդանշան եւ զարգացում կլինի մեր շուկայի համար: Հաշվի առեք, որ մոտենում է ձմեռային տուրիստական տարեշրջանը: Մեր լեռնադահուկային առողջարաններն սպասում են զբոսաշրջիկներին, այդ թում եւ՝ Ռուսաստանից: Այն ամենը, ինչ օգուտ կբեերի մեր տնտեսությանը, զբոսաշրջությանը, առանձին ընտանիքների ու փոքր բիզնեսին, լավ ու դրական է մեզ համար»,-ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: