«Գազի գնի 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Մհեր Գրիգորյան

«Ո՛չ, ո՛չ, ո՛չ, չկա նման բան, չի համապատասխանում իրականությանը»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ռուսական գազը Հայաստանի համար թանկանալու է 30 տոկոսով:

Այն հարցին, թե հաջորդ տարվա համար կբարձրանա՞ արդյոք գազի գինը, փոխվարչապետն արձագանքեց՝ ասելով. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։

Մհեր Գրիգորյանն ասաց, որ գազի գնի վերաբերյալ բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ։

Անդրադառնալով ավտոփոխադրումների խնդրին՝ Մհեր Գրիգորյանն առաջարկեց հետևել այսօր Երևանում մեկնարկած «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային  համաժողովի քննարկումներին:

Կարդացեք նաև

Նա վստահեցնում է՝ սուր քննարկումներ կլինեն, և խնդիրները խորը դետալիզացված այստեղ կքննարկվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս