Բաժիններ՝

«Որդը ոչ թե ուղղակի կարտոֆիլի վրա է, այլ դուրս է եկել դրա միջից». ահազանգում է քաղաքացին

Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Խաչիկյանը իր էջում գրում է.

«Նախօրոք ներեղություն եմ խնդրում այն կադրերի համար, որոնք տեսնելու եք (քիչ զզվելի են)։

Եկել եմ տուն՝ Կուրթան գյուղ։ Այս լուսանկարները և տեսանյութը նկարագրում են այն պատկերը, որն այս օրերին կա գյուղի գրեթե բոլորի պահեստներում ու այն տեղերում, որտեղ լցված են դաշտերից հանված կարտոֆիլները։

Այո, այո, ինչպես տեսնում եք որդ է կարտոֆիլի վրա, բայց նա ոչ թե ուղղակի կարտոֆիլի վրա է, այլ նա դուրս է եկել դրա միջից։
Տեսանյութում տեսնում եք որդի անցած ճանապարհն այդ կարտոֆիլի միջով։

Շատ չեմ ուզում գրեմ, թե մարդիկ ինչ ապրումների մեջ են, թե ինչ են զգում այն մարդիկ, ովքեր ամբողջ տարի միջոցներ են ներդրել բերք ստանալու համար, իսկ հիմա կան մարդիկ, ովքեր չեն էլ հավաքում դաշտից կարտոֆիլը։

Օրինակ՝ մենք 8 տոննայի մոտ բերք (Եթե կարելի ա բերք անվանել) ենք ստացել, բայց զոռով կգտնես կարտոֆիլ, որը փչացած չէ։

Հիմա հարց՝

Հարգելի ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, դուք տեղյա՞կ եք այս ամենից։
ՀՀ Լոռու մարզպետարան, իսկ դո՞ւք»:

❗ նախօրոք ներեղություն եմ խնդրում այն կադրերի համար, որոնք տեսնելու եք (քիչ զզվելի են)։Եկել եմ տուն՝ Կուրթան գյուղ։ Այս…

Gepostet von Vahe Khachikyan am Sonntag, 29. September 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս