Բակո Սահակյանը ներկա է գտնվել ՀԱԷ Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին Գանձասարի վանական համալիրում ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացմանը նվիրված պատարագին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, այնուհետեւ Նախագահը «Առան՝ միստիկ երկիր» վավերագրական ֆիլմի ստեղծման համար պետական պարգեւներ է հանձնել ֆիլմի հովանավորին, ռեժիսորին, սցենարիստին եւ ձայնային ռեժիսորին:
Նախագահը կարեւորել է նման արժեքավոր նյութերի նշանակությունը՝ սեփական պատմության ուսումնասիրման, այն աշխարհին ներկայացնելու եւ մատաղ սերնդի դաստիարակության տեսանկյուններից: