Բաժիններ՝

«Հիմա մեզանից ԴԵՌ չի պահանջվում զոհվել». Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ձեզ բոլորիդ շնորհավորում եմ: Սեփական անզորությունից ելնելով՝ մեր պացիենտը գիշերը «որոշում» է կայացրել ձերբակալել Հրայր Թովմասյանին: Որոշումը իջեցվել է ենթականերին, որ ջոգեն ոնց ու երբ են դա անում: Որոշումը գրել եմ չակերտներում, քանի որ դա իհարկե իր որոշումը չէ, իսկ շնորհավորհանքը չեմ գրել չակերտների մեջ… Հասկանում եք` մոտ 30 տարի առաջ, իմ հասակակիցներից ու ինձանից շատ ավելի երիտասարդ ու քիչ տեսած մարդկանցից պահանջվում էր մահանալ, որ իրենց բարեկամների սերունդները գոյություն ունենալու շանս ունենան: Ասում եմ բարեկամների, որտև շատերը նույնիսկ դա չհասցրին անել:

Մեր սերնդի բախտը մի փոքր ավելի շատ ա բերել, էս պահին մեզանից պահանջվում է ընդամենը ենթարկվել հետապնդումների: Հարձակումներ, գույքի ոչնչացում, ֆիզիկական վնաս, ձերբակալում, ընտանիքի անդամների հալածանք… էդ սաղ շատ վատ ա, բայց շատ ավելի լավ ա, քան զոհվել 19 տարեկանում: Նույնիսկ հերոսաբար զոհվելն ամեն դեպքում լավ բան անվանելը դժվար է: Հիմա մեզանից ԴԵՌ չի պահանջվում զոհվել: Պահանջվում է ընդամենը ձիգ մնալ: Հուսով եմ՝ Թովմասյանը կմնա: Ու կրկին շնորհավորում եմ, քանի որ սա Նիկոլի և մնացած երեսպաշտ անբարոյականների դատավճռի անխուսափելիությունը ցեմենտող «որոշում» է:

Ես հակված եմ մտածել, որ մենք հաղթելու ենք, բայց դա ոչ հեշտ ա լինելու, ոչ էլ` արագ… Բայց դե զոհվելուն ու հավերժությանը պատրաստ մարդու համար դա խաղ ու պար ա, չէ՞… դե բա էլ ի՞նչ կա:

Ձիգ մնա ընկեր ջան, դու դրանով ես պատմություն մտնելու»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս