Խավին որոշել է, թե ում կբերի իր հետ «Բարսելոնա»
Քաթարի «Ալ-Սաադի» գլխավոր մարզիչ Խավին կարող է գլխավորել իր նախկին ակումբը՝ «Բարսելոնան», եթե Էռնեստո Վալվերդեն հրաժարական տա:
Խավին համարվում է կատալոնական ակումբում աշխատանքի թեկնածուներից և ֆավորիտներից մեկը:
Խավին, եթե նշանակվի «Բարսելոնայի» մարզիչ, մտադիր է թիմ հրավիրել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգին, հայտնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը հետաքրքրված է «Ռեալով»:
Անցյալ տարի «քաղաքայինները» երկարաձգել էին պայմանագիրը Սթերլինգի հետ մինչև 2023 թվականը՝ շաբաթական 300 հազար ֆունտ աշխատավարձով:
«Ես նայում եմ երիտասարդ խաղացողներին, ովքեր հավակնում են դառնալ լավագույնն աշխարհում: Կարծում եմ, որ դա Նեյմարն է, Մբապեն, Սալահը և, իհարկե, Սթերլինգը: Իմ կարծիքով՝ Սթերլինգն այժմ առաջատարն է այս մրցավազքում:
Նա միշտ եղել է լավ և վտանգավոր խաղացող, բայց Գվարդիոլայի գլխավորությամբ նա դառնում է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը:
Ես գիտեմ, թե ինչպես է Պեպը գործում: Կարծում եմ, որ նա հատուկ ուշադրություն է դարձնում Սթերլինգին՝ ասելով, թե ինչ է իրեն անհրաժեշտ առաջընթացի համար և ինչի վրա պետք է աշխատի: Այժմ մենք տեսնում ենք այս մոտեցման արդյունքները: Նա դեռ երիտասարդ է և կարող է դառնալ աշխարհի լավագույն խաղացողը»,- ասել է Խավին:
Սիրարփի Աղաբաբյան